Թբիլիսիում 300 զինծառայող երդում է տվել

Մայիս 26-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում շուրջ 300 զինծառայող հանդիսավոր պայմաններում զինվորական երդում է տվել: 

Մինչ այդ, Ազատության հրապարակում հավաքված հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգել են երկրի անկախության ու տարածքային ամբողջականության  համար, ինչպես նաև միջազգային խաղաղարար առաքելություններում զոհվածների  հիշատակը:

Երդմնան արարողությունից հետո երկրի զինծառայողներին ու Վրաստանի քաղաքացիներին շնորհավորել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Նա իր ելույթում մասնավորապես ասել է, որ Վրաստանն անկախությունից ազատության հասնելու համար դեռ ճանապարհ ունի անցնելու:

Թողնել պատասխան