5-12 տարեկանների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի երկրորդ եռամսյակում

Վրաստանում 5-12 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութը հասանելի կլինի այս տարվա երկրորդ եռամսյակում։ Այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան։ 

«Աշխատանքներ են տարվում 5-12 տարիքային խմբի համար Pfizer պատվաստանյութի մատակարարման ուղղությամբ»,- ասել է Գաբունիան։ 

Նշենք, որ ներկայումս Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներ են իրականացվում 12-15 տարեկան, ինչպես նաև 16-17 տարեկանների շրջանում։