5 գյուղ տուժել է կարկտահարումից

Վրաստանի Սագարեջոյի մունիցիպալիտետի 5 գյուղում կարկուտը, անձրևն ու ուժեղ քամին վնասներ են հասցրել։ Կարկտահարվել են հողատարածքներ, այգիներ և խաղողի այգիներ։

Ըստ տեղեկությունների՝ կարկուտ է տեղացել Դիդի ու Պատարա Չաիլուրի, Մանավի, Կղանդաուրա և Բադիաուրի գյուղերում։

Նշենք, որ այսօր կարկուտ և ուժեղ քամի է եղել նաև Գուրջաանիում և Լագոդեխիում։