Վարչապետը հանդիպել է Ռումինիայում Վրաստանի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է Ռումինիայում Վրաստանի նորանշանակ դեսպան Թամար Բերուչաշվիլիին։

Կառավարության վարչակազմի փոխանցմամբ, վարչապետը շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ, հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ։

«Թամար Բերուչաշվիլին վերջերս զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Սև ծովի հարցերով արտակարգ առաջադրանքների դեսպանի պաշտոնները»,- ասվում է կառավարության վարչակազմի տարածած տեղեկատվության մեջ։

Թամար Բերուչաշվիլին տարբեր ժամանակներում զբաղեցրել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի և փոխնախարարի պաշտոնները, եղել է եվրաինտեգրման հարցերով պետնախարար, ինչպես նաև՝ առևտրի և արտաքին տնտեսական կապերի նախարար։