6 ամենատարածված սխալները վարորդական իրավունքի քննության ընթացքում

Վրաստանի ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը հայտնել է վեց սխալի մասին, որ թույլ են տալիս վարորդական իրավունքի թեկնածուները՝ երրորդ, իրական երթևեկության պայմաններում վարելու ժամանակ:

Ըստ գործակալության՝ այդ սխալներն են.

  • սխալ են օգտագործում շրջադարձի ազդանշանը,
  • չեն կատարում կամ ոչ պատշաճ կերպով են կատարում ճանապարհային նշանների և ճանապարհային գծանշումների պահանջները,
  • պատշաճ ուշադրություն չեն դարձնում երթևեկության տվյալ իրավիճակին, հսկողություն և վերահսկողություն չեն իրականացնում,
  • չեն կատարում լուսացույցների պահանջները,
  • ճանապարհային երթևեկության առավելություն ունեցող մասնակցին ճանապարհ չեն զիջում,
  • ճանապարհահատվածը ստուգելու համար չեն օգտագործվում ավտոմեքենայի ներքին և արտաքին հայելիները:

Ի դեպ, 2022 թվականի ապրիլից վարորդական իրավունքի վկայականի քննությունը դարձել է երկփուլ։ Վարորդական իրավունքի քննություն հանձնողները՝ տեսական քննության հաղթահարումից հետո, բացի փակ հրապարակում գործնական քննություն անցնելուց, պետք է գործնական քննություն հանձնեն նաև իրական երթևեկությամբ (փողոցում):