6 ամսում շուրջ կես միլիոն այցելություն Ռուսաստանից Վրաստան

Վրաստանի զբոսաշրջության գործակալության փոխանցմամբ՝ 2023 թվականի առաջին վեց ամսում Վրաստան այցելություններ քանակով առաջատարը Թուրքիան է, որին հաջորդում են Ռուսաստանն ու Հայաստանը:

Ըստ տվյալների՝ նույն ժամանակահատվածում Վրաստան է այցելել ընդհանուր առմամբ 2 մլն 529 հազար 517 այցելու, ինչը գրեթե 76 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ: Այդ ցուցանիշը 21 տոկոսով պակաս է 2019 թվականի ցուցանիշից։ Հետևաբար, համաճարակին նախորդած ժամանակահատվածի համեմատ վերականգնումը կազմում է 78,3 տոկոս։

Պաշտոնական վիճակագրության համաձայն, առաջին և երկրորդ եռամսյակներում Թուրքիայից Վրաստան կատարվել է 582 հազար 527 այցելություն, տարեկան աճը ավելի քան 122 տոկոս է կազմում, Ռուսաստանից՝ 577 հազար 632 այցելություն, աճը` գրեթե 134 տոկոս, Հայաստանից՝ 397 հազար 116 այցելություն, աճը` 103 տոկոս: