Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 4000 նոր դեպք է գրանցվել

Նոյեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 048 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 104 732 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 856 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 85 639 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 49 մարդ, ընդհանուր՝ 976:

Կարանտինային գոտում է գտնվում 2 159 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6189 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 449 պացիենտ: