ՆԳՆ-ն կոչ է անում Վրաստանի ԼԳԲՏ համայնքին` չանցկացնել «Արժանապատվության երթը»

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը «Արժանապատվության երթի» մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ երթը Ռուսթավելի պողոտայի հարակից հանրային վայրերում անցկացնելուց՝ մեծամասշտաբ հակաակցիաների պատճառով։

Տարածված հաղորդագրության մեջ ՆԳՆ-ն կոչ է անում պահպանել հասարակական կարգը, ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և գործել օրենքի շրջանակներում։

«Այսօր առավոտից Ռուսթավելի պողոտայում տարբեր խմբեր են հավաքվել և բողոքի ակցիաների պատրաստվել: Զուգահեռ, հասարակական կարգը պահպանելու նպատակով,  մոբիլիզացվել են ոստիկանական մեծ խմբեր, որոնք աշխատում են արտակարգ ռեժիմով։

Արդեն արձանագրվել են մասնագիտական ​​գործունեությանը խոչընդոտելու դեպքեր․ պողոտայում հավաքվածներից ոմանք լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ բռնություն են կիրառել»,-ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ ՆԳՆ-ն միջադեպերի հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 154-րդ և 126-րդ հոդվածներով: