ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ. Մայք Փենս

«Ռուսաստանի գործողություններին մենք պատասխանում ենք իմ այցով, ԱՄՆ-ի նախագահի հստակ դիրքորոշմամբ»,- այս մասին հայտարարել է Վրաստանում գտնվող ԱՄՆ-ի  փոխնախագահ Մայք Փենսը Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

Փենսի խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է աջակցել ահաբեկչությանը սատարող պետություններին: Ըստ նրա,  նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի մոտ ապագայում:

«Մեր կարծիքով՝  նշված օրինագիծն ավելի կխորացնի առկա պատժամիջոցները: Վերջիններիս հարցում նախագահն ու կոնգրեսը նույն դիրքորոշումն ունեն»,- հայտարարել է Փենսը:

Թողնել պատասխան