8 ամսում կովիդ կարգավորումները խախտելու համար տուգանվել է մոտ 40 հազար մարդ

2020 թվականի մարտից մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածում պանդեմիայի պատճառով երկրում սահմանված սահմանափակումները խախտելու համար տուգանվել է 39 187  մարդ, որից 31 016-ը եղել է դիմակ չկրելու կարգը խախտելու համար, 1428-ը՝ մեկուսացումն ու կարանտինը խախտելու համար: Ներկայացնում ենք ՆԳՆ-ի տվյալները.

Մարտից մայիս ընկած ժամանակահատվածում, նախագահի դեկրետի ժամանակ, արձանագրվել է 8 737 իրավախախտում: ՆԳՆ-ի տեղեկատվությամբ՝ այս շրջանում  տուգանքներն ընդհանուր առմամբ կազմել է 26 մլն 463 000  լարի, տուգանվել է 8 716 ֆիզիկական, 21  իրավաբանական անձ:

Մայիսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, «մեկուսացման ու կարանտինի կարգի սահմանման մասին» օրենքում կառավարության սահմանած պահանջները չկատարելու համար տուգանվել է 1284, իսկ դիմակ չկրելու համար՝ 29 166  անձ:

Ամենաշատ տուգանք Թբիլիսիում է գրվել, տուգանքների տեսանկյունից Թբիլիսիին հետևում է Քվեմո Քարթլին: Ամենաքիչ տուգանք գրվել է Գուրիայի շրջանում:

Արտակարգ դրության ռեհժիմով սահմանված սահմանափակումները երկրորդ անգամ խախտելու պատճառով քրեական 227 գործ է հարուցվել: