Վրաստանի հայալեզու թատրոնի շենքը կվերականգնվի

12744630_1513645682278724_2377316665367472463_nՎրաստանի հայ հանդիսատեսը կարող է հանգիստ շունչ քաշել: Թբիլիսիի հայկական պետական դրամատիկականի շենքի ամրացման աշխատանքները սկսված են:   Այս օրվան թատրոնն ու թատերասերը սպասում է հինգ տարուց ավելի: Խոստացվածի համաձայն` Վրաստանի մշակույթի նախարարությունը  սկսել  է միակ Հայկական պետական թատրոնի`  նախորդ դարի երեսունականներինկառուցված շենքի`  վաղուց խաթարված վիճակի վերականգնումը:

Գումար է հատկացվել Վրաստանի մի շարք թատրոնների շենքային պայմանների բարելավման ծրագրի համար: Վրաստանի հայալեզու թատրոնը  ցանկում առաջինն է:    Մեկ տարի առաջ նախագծի կազմելու համար
 հայտարարված  3 մրցույթին  ոչ մի շինարարական կազմակերպություն մասնակցության հայտ չէր 12743673_1513645662278726_2546266080987330559_nներկայացրել:  Օրենքի  համաձայն` ամրացման համար  նախատեսված գումարը Նախարարությունը փոխանցել է  պետական հիմնարկների նախագծերի կազմմանբ զբաղվող կազմակերպությանը.

«Արդեն փոխանցվել է 65 հազար լարի. մարտի 25-ինպատրաստ կլինի նախագիծը: Թատրոնի նկուղում  անընդհատ ջուրէ հավաքվում,    այժմ պարզում են` որտեղից է  գալիս, արդյո՞ք բնական ջուր է, և ամրացումից հետո ամրացումից հետո չի՞     վնասելու շենքին»,-  մեզ հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:

Այս հարցերի եզրակացությունը պարզ կլինի մի քանի օրից,  որին կհաջորդի արդեն պատրաստ նախագիծը` հավանաբար մարտի վերջին, իսկ բուն աշխատանքները կսկսվեն ապրիլի կեսից: Սա առաջին փուլն է , ամրացում և  արտաքին պատերի հարդարում`   ամենակարևոր փուլն է,  որը թույլ կտա հանել վթարային կարգավիճակը և տեղում ներկայացումներ խաղալու հնարավորություն ունենալ:

Հետո կհաջորդի նաև ճեմասրահի և հանդերձարանների  վերանորոգումն ու հարդարումը:  Լուսային և ձայնային հագեցվածության  հարցը լուծվելու  է Հայաստանի հանրապետության աջակցությամբ: Ա. Բայանդուրյանն ասում է, որ  կոնկրետ աշխատանքները սկսվելուց հետո  թատրոնն այս հարցով կդիմի ՀՀ նախագահին:

Իսկ մինչ այդ թատրոնը շարունակում է բնականոն գործունեությունը. Շուտով կբացվի 160-րդ հոբելյանական  թատերաշրջանը: Ներկայացումներ կան ներսում ու դրսում, Հայաստանի հյուրախաղերից բացի այս տարի մեկ կարևոր նախաձեռնություն էլ կա. Ադամյանցիները հյուրախաղերի հրավեր են ստացել Հունաստանից: Այս տարի ևս թատրոնը մասնակցում է Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ»  մրցանակաբաշխությանը:12715469_1513645672278725_3708898408088565138_n

Անմասն չի մնա նաև Դումբաձեին նվիրված թատերական փառատոնից, որին մասնակցում են բոլոր վրաց թատրոնները, հայական պետականը  կներկայանա  Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» պիեսով`առաջին անգա,մ վրացերեն. Սա 160 տարվա թատրոնի պատմության մեջ նոր,  աննախադեպ մոտեցում է: Գեղարվեստական ղեկավարը վստահ է, որ այս գործը հետաքրքիր կենսագրություն է ունենալու, քանի որ վրացերեն տարբերակը հնարավոր կլինի խաղալ նաև վրաց Թատրոններում:

Այս տարիները թատրոնում հենց այնպես չեն անցել: 100 –ից ավելի ներկայացում է խաղացվել, մոտ 30  նոր  գործ է բեմադրվել, որոնք հանդիսատեսը դեռ չի  դիտել, եղել են հյուրախաղեր և առաջնախաղեր` այլ բեմերում, իսկ փորձերն ու ներկայացումների նախապատրաստական աշխատանքները` չնայած վտանգավորությանը, տարվել են թատրոնի շենքում: 12705450_1513645732278719_6877529203997147970_n

տեխնիկական խնդիրները լուծելուց հետո հերթը հասնելու է նաև թատրոնի ու հանդիսականի` երբեմնի սերտ կապը վերականգնելու ու ամրապնդելու գործին: Թատերասերը պետք է իր հարազատ դահլիճ վերադառնա: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը լիահույս է` այս տարիներին հանդիսատեսի քանակն ավելացել է, բայց միևնույն ժամանակ տարակուսում է`  գրագետ, բանիմաց, պահանջկոտ հանդիսատեսին ետ բերելը հեշտ չի լինելու.

«Այսօր հանդիսականն ինքն է որոշում`  ինչպես գործես, ինչ խաղացանկ ստեղծես, որպեսզի լինի ընդունելի  և թատրոնի, և հանդիսատեսի համար: Իսկ սրա համար լուրջ հանդիսատես է պետք: Թատրոնը ոչ բոլորի համար է: Թատրոնը լավ գրականություն է, լավ երաժշտություն, լավ նկարչություն: Եթե  սրա ընկալողը չունես, ապա քո գործելը ի՞նչ միտք ունի»:  

Այս տարի բոլոր ներկայացումներն  ու  հյուրախաղերը, նվիրվելու են թատրոնի 160-ամյակին, իսկ հոբելյանի  հիմնական միջոցառումները, գուցե մի փոքր ուշացումով, բայց կանցկացվեն հարազատ հարկի տակ ու բեմի վրա:

Թողնել պատասխան