9 տարի առաջ Վրաստանը դարձավ Եվրամիության ասոցացված անդամ

Ուղիղ 9 տարի առաջ Վրաստանը դարձավ Եվրամիության ասոցացված անդամ, ըստ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության` հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Հաղորդագրությունում նշված է, որ այդ պատմական իրադարձությունն ինքնին նշանավորել է այլ ձեռքբերումների սկիզբը՝ հետևողական քայլ դեպի Եվրամիությանը Վրաստանի վերջնական ինտեգրում։

«Ազատ առևտրի համաձայնագիրը մեր ձեռնարկատերերին հնարավորություն է տվել իրենց արտադրանքն առանց խոչընդոտների արտահանելու Եվրամիություն։ Առևտրի անընդհատ աճող դինամիկան շոշափելի հետևանքներ ունի մեր ժողովրդի բարեկեցության վրա։
Վրացական անձնագրով Եվրամիությունում ազատ տեղաշարժումը, որի հնարավորությունը ձեռք է բերվել առանց վիզայի ռեժիմի համաձայնագրով, հատկապես կարևոր է նաև մեր քաղաքացիների համար», — նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետը նշել է, որ անցյալ տարվա մարտի 3-ին ինքը ստորագրել է ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի դիմումը, և այդ գործընթացի շարունակությունը Եվրամիության կողմից Վրաստանին եվրոպական հեռանկարի շնորհումն էր։

«Մեր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպան հրապարակավ և միանշանակ հայտարարեց, որ Վրաստանը դառնալու է Եվրամիության անդամ։

Կարծում եմ, որ այս գործընթացը կշարունակվի տարեվերջին՝ այդ ջանքերի արժանի ճանաչմամբ և թեկնածուի կարգավիճակի շնորհմամբ, ինչը կդառնա Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վճռական փուլի սկիզբը»,- ըստ վերոնշյալ հաղորդագրության` հայտարարել է վարչապետը։