Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեն ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նիստում հայտնել է, որ տարեկան գնաճը կնվազի ավելի դանդաղ տեմպերով, իսկ 2023 թվականից գնաճի նվազումը կարագանա։
Գվենետաձեն նշել է, որ ընթացիկ կանխատեսումներով՝ տարեվերջին պետք է լինի տարեկան մոտ 9 տոկոս գնաճ. միջինը, հավանաբար, 10 տոկոս։
«Կարելի է ասել, որ վարկային ակտիվությունը շատ բարձր է, և չի բացառվում, որ սա նույնպես ազդեցություն ստեղծի գնաճի վրա։
Նպատակային գնաճին մոտենալու առումով, կարծում եմ, այլ հավասար պայմաններում գնաճի նվազման արագացումը տեղի կունենա 2023 թվականին և կվերադառնա իր նպատակային ցուցանիշին չորրորդ եռամսյակում»,- ասել է Գվենետաձեն։