Դուք սպասում եք, իսկ մենք` աշխատում – Այսպես է պատասխանել Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը

Դուք սպասում եք, իսկ մենք` աշխատում – Այսպես է պատասխանել Վրաստանում ԵՄ դեսպան Յանոշ Հերմանը լրագրողների հարցին՝ կապված Վրաստանի համար վիզայի մուտքի ազատականացման հետ: Նրա խոսքերով դեռ կան մի շարք քայլեր, որոնք պետք է արվեն: «Նշված գործընթացը շարունակվում է: Եվրամիության հաստատությունները կվերսկսեն աշխատանքը այս գործընթացը ավարտին հասցնելու համար:

Մենք գտնվում ենք այս գործընթացի վերջնական փուլում: Այնպես որ ինչպես նշել եք դուք սպասում եք՝ մենք աշխատում, այս գործընթացը ավարտին հասցնելու համար» — Նշել է Յանոշ Հերմանը: Վրաստանում ԵՄ դեպանը նաև պատասխանել է լրագրողների հարցին կապված «Ռուսթավի 2» -ի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային ծեծի ենթարկելու հետ և նշել է, որ ցանկացած բռնություն պետք է դատապարտվի:

Թողնել պատասխան