Վրաստանում հիշում են Շինդիսիի ճակատամարտի հերոսներին

Վրաստանն այսօր հիշում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ողբերգական դրվագներից մեկը։

15 տարի առաջ՝ 2008 թվականի օգոստոսի 11-ին, Վրաստանի Զինված ուժերի Սենակիի երկրորդ հետևակային բրիգադի ինժեներական ստորաբաժանման 22 մարտիկներ մարտի մեջ մտան Ռուսաստանի Դաշնության 53-րդ բանակի զգալիորեն գերազանցող ստորաբաժանման հետ։ Դա տեղի է ունեցել Գորիի մունիցիպալիտետի Շինդիսի գյուղի մոտ գտնվող երկաթուղային կայարանի մոտ՝ Թբիլիսիից մեկ ժամ հեռավորության վրա։

Միայն հինգին է հաջողվել ողջ մնալ, 17 վրացի մարտիկ մահացել է։ Վիրավոր կրտսեր սերժանտ Ալեքսանդր Օնիանին մարտի վերջին րոպեներին նռնակով պայթեցրել է իրեն՝ չգերեվարվելու համար։

Այսօր առավոտյան այդ իրադարձությունների վայրում տեղի են ունեցել ծաղկեպսակների զետեղման արարողություններ, հիշատակի միջոցառումներ։