Մամուլի միջազգային ինստիտուտը (IPI) հայտարարություն է տարածել Մզիա Ամաղլոբելիի ազատազրկման 100-րդ օրվա վերաբերյալ։
«Այսօր լրանում է Մամուլի միջազգային ինստիտուտի անդամ, վրացի հայտնի լրագրող, «Նեթգազեթի» և «Բաթումելեբի»լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիի բանտում գտնվելու 100-րդ օրը։
Մզիայի ձերբակալությունը Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանք»-ի հստակ փորձն է՝ ճնշելու քննադատական ձայները, վախեցնելու անկախ լրագրողներին և ոչնչացնելու այն, ինչ մնացել է Վրաստանում մամուլի ազատությունից»,- գրել է ինստիտուտը։
IPI-ն կրկնել է Մզիա Ամաղլոբելիին անհապաղ ազատ արձակելու պահանջը և հայտնել լիակատար համերաշխություն նրա ընտանիքին ու գործընկերներին։
«Միացե՛ք մեզ և մեզ հետ պահանջե՛ք Մզիայի ազատությունը»,- ասված է IPI-ի հայտարարության մեջ։