Հանքագործները հայտարարել են լայնածավալ բողոքի ակցիայի մասին

Ճիաթուրայի հանքագործները հայտարարել են մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը, ժամը 13:00-ին Ճիաթուրայում լայնածավալ բողոքի ակցիայի մասին։

Այս պահին Ճիաթուրայում հացադուլ է անում 6 հանքագործ։ Հացադուլավորներից մեկը՝ Իրակլի Ջիքիձեն, այսօր տեղափոխվել է կլինիկա։ Նա արդեն երրորդ օրն է, ինչ հացադուլ է անում։ 5 հանքագործները հացադուլը սկսել են ապրիլի 28-ին։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են կառավարության ներկայացուցիչների ժամանումը քաղաք և նրանց անմիջական մասնակցությունը ճգնաժամի լուծմանը։ Հանքագործները դեմ են ընկերության հայտարարած վերակազմակերպմանը։

Հանքագործների խոսքով՝ ընկերության նախատեսած վերակազմակերպումից հետո աշխատակիցների թիվը 3620-ից կկրճատվի մինչև մոտավորապես 1500: