2505014_Sarah Louise Bennett_EBU_37603.jpg
Վրաստանի ներկայացուցիչ Մարիամ Շենգելիան դուրս մնաց Շվեյցարիայում անցկացված «Եվրատեսիլ 2025» երգի երկրորդ կիսաեզրափակչի մրցույթից։
Շենգելիան կատարեց վրաց-անգլիական «Ազատություն» (Freedom) երգը։
Հայաստանը ներկայացնող PARG–ն անցավ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ։
Մրցույթին մասնակցում է 37 երկիր։
Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունեցել մայիսի 13-ին, իսկ երկրորդը՝ մայիսի 15-ին։
«Եվրատեսիլ 2024»-ի մրցույթում հաղթած երկրներն են.
- Շվեյցարիա — ընդունող երկիր
- «Մեծ հնգյակը»՝ Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն
Առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն են`
- Ալբանիա
- Էստոնիա
- Իսլանդիա
- Նիդերլանդներ
- Նորվեգիա
- Լեհաստան
- Պորտուգալիա
- Սան Մարինո
- Շվեդիա
- Ուկրաինա
Երկրորդ կիսաեզրափակիչը հաղթահարած երկրներն են`
- Լիտվա
- Իսրայել
- Հայաստան
- Դանիա
- Ավստրիա
- Լյուքսեմբուրգ
- Ֆինլանդիա
- Հունաստան
- Մալթա
- Ավստրալիա։
Վրաստանի ներկայացրած երգի կոմպոզիտորը Քեթի Գաբիսիանին է, իսկ խոսքի հեղինակը՝ Բուկա Կարտոզիան։