Լարսը փակ է, Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհին երթևեկությունն ազատ է

Միջազգային նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 90-112 կմ հատվածում իրականացված մաքրման աշխատանքների արդյունքում երթևեկությունն ազատ է։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային վարչությունը։

Նույն տեղեկությամբ՝ բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով ամբողջ Վրաստանում, բացառությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ուղղության, անցկացվել են ակտիվ մաքրման աշխատանքներ: Լարս տանող ճանապարհին արգելված է ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցի երթևեկությունը:

Կարդացեք նաև՝

Առատ ձյան պատճառով Վրաստանում կան փակ ճանապարհներ