Զուրաբիշվիլին՝ Ջափարիձեի ձերբակալության մասին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Զուրաբ Ջափարիձեի՝ «Գիրչի — ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդի ձերբակալությանը:

Նա նշել է, որ սա քաղաքական գործ է, ոչ թե իրավական:

«Սա օրենքի հետ կապ չունի, սա քաղաքական գործ է, սա նշանակում է, որ սկսվում է առաջնորդների վրա քաղաքական հարձակումը։ Մի կողմից մենք ունենք ակտիվիստներ, որոնք բանտում են բացարձակապես ոչնչի համար, և հիմա հաջորդ փուլն այն է, որ սա գործադրվի քաղաքական առաջնորդների նկատմամբ։ Այս քննչական հանձնաժողովը ստեղծվել է դրա համար», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին իր մամուլի ծառայության հրապարակած տեսաուղերձում։