Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեին Անկախության վերականգնման օրվա առթիվ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»:
Փաշինյանի շնորհավորական ուղերձում նաև նշվում է, որ «վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբերություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և համատեղ շարունակական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբերությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի»:
«Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի։Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ», — նշված է ուղերձում: