Առողջ ապրելակերպի խթանման նպատակով այս տարի ամառային ծրագրեր կիրականացվեն մինչև 6000 երիտասարդի համար, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային խորհրդի այսօրվա նիստում։
Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում երիտասարդները հնարավորություն կունենան զբաղվելու սպորտով` թենիս, պադել, բոուլինգ, լաստանավավարություն, լեռնագնացություն:
«Անցյալ տարի ծրագրին մասնակցել է մոտ 5000 երիտասարդ։ Այս տարի մենք հնարավորություն ունենք ավելացնելու թիվը։ Ավանդական գործունեության հետ մեկտեղ կկազմակերպվի առնվազն 20 թեմատիկ երիտասարդական ճամբար, այդ թվում՝ արհեստական բանականություն, ռոբոտաշինություն, կինո և թատերական արվեստ, անգլերեն, մտավոր սեփականություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ ոլորտներ։ Տեղական ճամբարներից բացի, նախատեսվում են միջազգային ճամբարներ ֆրանսիացի և շվեդ երիտասարդների ներգրավմամբ», — ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետի խոսքով՝ քաղաքացիները ծրագրի հնարավորություններից կօգտվեն անվճար։