Կախա Կալաձեն մինչև 5 մլն դոլարի բիթքոյն է գնել

Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն նախընտրում է իր գումարը ներդնել կրիպտոարժույթի մեջ, այլ ոչ թե պահել բանկային հաշիվներում: Անցյալ տարի՝ 2024 թվականին, նա գնել է 4 միլիոն 645 հազար 315 դոլարի արժողությամբ բիթքոյն (bitcoin):

Տեղեկությունը արտացոլված է նրա նոր հարկային հայտարարագրում, որը Կախաձեն ներկայացրել է 2025 թվականի մայիսի 31-ին:

Հատկանշական է, որ Հարկային հայտարարագրի կայքը վեց ամիս անհասանելի էր: Կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոն հայտարարել էր, որ դա «տեխնիկական խափանում» էր, որը, ըստ երևույթին, շտկվել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ խոսելուց հետո: