2025 թվականի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։
Այս տեղեկությունը հայտնել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Հատկանշական է, որ սա վերաբերում է միայն ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներին:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով, դրա տպագրված թղթային օրինակը պետք է լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ և պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։ Հսկիչ փաստաթղթի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։
Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511348 հեռախոսահամարներով։