Այս տարի Վրաստանի սահմանը հատել է 44 հազար 985-ով ավելի կցորդ

Այս տարվա հունվար-մայիս ամիսներին բեռնատարների տեղափոխումից բյուջե է մուտքագրվել 69 միլիոն 131 հազար 328 լարի, ինչը գրեթե 30%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. սահմանը հատել է  44 հազար 985-ով ավելի կցորդ։

Տեղեկության համաձայն` 2024 թվականի հունվար-մայիս ամիսներին կցորդների վաճառքից ստացվել է 53 միլիոն 386 հազար 776 լարի։

Համապատասխանաբար, ճանապարհների օգտագործման վճարներից բյուջեում ստացված եկամուտները 2025 թվականի առաջին 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 15,7 միլիոն լարիով։

Ընթացիկ ֆինանսական ցուցանիշների հիման վրա՝ 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին վրացական միջանցքով անցել է 197 հազար 518 բեռնատար։

Հիշեցնենք, որ Վրաստանի սահմանին տրանզիտային կցորդների համար ճանապարհային վճարը կազմում է 350 լարի։ Այս սակագինը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունիսի 20-ից։ Նախկինում վարորդները պետք է վճարեին 200 լարի։