Կուտակային կենսաթոշակային համակարգի 1 տարվա ամփոփումը թվերով

2019 թվականի հունվարի 1-ից Վրաստանում յուրաքանչյուր աշխատող անձ, անկախ ցանկությունից, ընդգրկվեց կուտակային կենսաթոշակային համակարգում: Ըստ օրենքի՝ միայն 40 տարեկանից բարձր մարդիկ իրավունք ունեն սեփական կամքով դուրս գալ սխեմայից:

Այս պահի դրությամբ Կենսաթոշակային գործակալության հաշվեկշռում կուտակվել է 525 միլիոն լարի:

Business Media Georgia-ի հաղորդմամբ՝ կենսաթոշակային գործակալությունում գրանցված է 60 922 կազմակերպություն:

Ինչ վերաբերում է քաղաքացիների քանակին, ընթացիկ ամսվա տվյալներով, կուտակային կենսաթոշակային համակարգում գրանցված է 954 291 քաղաքացի: