Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Նինո Գալուստաշվիլին «Ռազմավարությունը Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեին դատապարտեց 7 ամսվա ազատազրկման։
Վաշաձեն ներկա չի եղել դատավճռի հրապարակմանը. նա կուսակցության գրասենյակում է։
Դատախազության պնդմամբ` Գիորգի Վաշաձեն չի կատարել ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը։ Հանձնաժողովը նրա դեմ բողոք էր ներկայացրել դատախազություն։
Նույն գործով, երեկ՝ հունիսի 23-ին, Զուրաբ Ջափարիձեն դատապարտվեց 7 ամսվա ազատազրկման, իսկ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն՝ 8-ական ամսվա ազատազրկման։