Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը X-ում հայտարարություն է տարածել Վրաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչների ձերբակալության վերաբերյալ։
«Վերջին շրջանում Վրաստանում մի քանի ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները աննախադեպ հարձակում են ժողովրդավարության վրա։
Նորվեգիան ձեզ կոչ է անում ազատ արձակել անարդարացիորեն բանտարկվածներին և դադարեցնել Վրաստանում քաղաքացիական հասարակության, ազատ լրատվամիջոցների և խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճնշումները», — ասված է հայտարարության մեջ։