Միացյալ Նահանգների Անկախության օրվա 249-ամյակին նվիրված արարողության ժամանակ դեսպան Ռոբին Դանիգանն ընդգծել է ժողովրդավարության կարևորությունն ու մարտահրավերները:
«Այս տարի, ավելի քան երբևէ, ես ձգտում եմ ավելի խորությամբ հասկանալ ժողովրդավարության էությունը», — ասել է նա։
«Այսօր շատերը պայքարում են ի պաշտպանություն ժողովրդավարության. քաղաքական հակառակորդներն ազատազրկվում են, քաղաքացիական հասարակությունը թիրախավորվում է, իսկ տարբեր տեսակետներ ունեցող քաղաքացիները պիտակավորվում են որպես «արմատականներ»։
Դուք ժողովրդավարական մանդատ չեք ստանում՝ լռեցնելով ձեր հակառակորդներին կամ նրանց բանտ նստեցնելով», — ասել է դեսպան Դանիգանը։