Վրացի ներգաղթյալների 23 կազմակերպություններ կոչ են արել ԵՄ-ին պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի դեմ։
«Եվրամիության, նաև Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի և Շվեյցարիայի վրացական ներգաղթյալների 23 կազմակերպություններ համատեղ կոչ են արել Եվրամիությանն անհապաղ թիրախային պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք» կուսակցության դեմ։
Իրենց դիմումով ներգաղթյալները պահանջում են պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանք»-ի քաղաքական պաշտոնյաների, համակարգային բռնության կազմակերպիչների և իրավապահ մարմինների աշխատակիցների, այդ թվում՝ կեղծ վկաների, նաև բռնաճնշող ռեժիմին և նրանց հետ կապված կազմակերպություններին աջակցող անձանց նկատմամբ։
Ստորագրող կազմակերպություններն ընդգծել են, որ իրենք և Վրաստանի քաղաքացիական հասարակության այլ խմբեր արդեն ներկայացրել են պատժամիջոցների վերաբերյալ մանրամասն առաջարկներ ԵՄ կառույցներին և գործընկեր պետություններին՝ ուղեկցող փաստաթղթերով, որոնք ներառում են կոնկրետ անձանց, ապացույցներ և իրավական հիմնավորումներ», — ասված է հայտարարության մեջ, որը սոցիալական ցանցում տարածել է «Պլատֆորմ 2025»-ը։