Վրաստանում բոլոր ագրարային շուկաները փակվում են

Վրաստանում բոլոր ագրարային շուկաների գործունեությունն արգելվում է: Այս մասին «Ալիք մեդիային» տեղակացրին կառավարության կողմից վերջերս ստեղծված արտակարգ դրության թեժ գծից:

Հիշեցնենք, դեռ երեկ փակվեցին Վրաստանի շրջանների մի շարք շուկաներ: Թելավիի, Սենակիի, ինչպես նաև Գուրջաանիի և Զուգդիդիի ագրարային շուկաները փակվեցին տարածքում արտակարգ դրությամբ սահմանված սանիտարական նորմերը չպահպանելու և խորհրդատվություններին չհետևելու պատճառով:

Ինչպես նաև այսօր Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, փակվել են մայրաքաղաքում գործող բոլոր ագրարային շուկաները: Որոշման պատճառը կորոնավիրուսի տարածման կանխարգելումն է:

Վրաստանի շրջանների շուկաները ևս փակվում են