Կախեթիում մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին

Կախեթիի շրջանի Կաճրեթի գյուղում մեքենան վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ, ինչի հետևանքով նա մահացել է: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 31-ին։

Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով` ճանապարհային երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։