Հանքագործ Տարիել Միքացաձեն տեղափոխվել է հիվանդանոց

Երկու շաբաթից ավելի հացադուլ անող (վերջին օրերին` նաև ջրադուլ) հանքագործ Տարիել Միքացաձեն տեղափոխվել է հիվանդանոց։

Ըստ հանքագործների նախաձեռնող խմբի հրապարակած հայտարարության` նրան կլինիկա են տեղափոխել անգիտակից վիճակում։

Հիվանդանոց է տեղափոխվել մեկ այլ հացադուլավոր հանքափոր ևս՝ Միրզա Լոլաձեն։ Նա էլ, Տարիել Միքացաձեի պես, հրաժարվել է որևէ դեղամիջոց կամ հեղուկ ընդունելուց։

Բժիշկների խոսքով՝ Միքացաձեի արյան մեջ շաքարի մակարդակը նվազել և հասել էր կրիտիկական մակարդակի։