ԵԽ-ում կքննարկվի Վրաստանի հարցը

Հուլիսի 15-ին, ի թիվս այլ հարցերի,  Բրյուսելում կայանալիք Եվրոպական խորհրդի ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ կքննարկվի Վրաստանի հարցը։

Ինչպես նշված է տարածված հայտարարության մեջ, քննարկումը վերաբերում է «Վրացական երազանք»-ի սանձազերծած ճնշումներին հնարավոր միջոցառումների դեմ։

«Խորհուրդը կքննարկի Վրաստանում ստեղծված իրավիճակը և կանդրադառնա իշխանությունների ձեռնարկած աճող ճնշումներին` ի պատասխան հնարավոր միջոցառումների», — ասված է Եվրոպայի խորհրդի կայքում տեղադրված հայտարարության մեջ։