«Գախարիան Վրաստանի համար»-ը և «Լելո»-ն համագործակցության հուշագիր են ստորագրել

 

Այսօր՝ հուլիսի 14-ին, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը և «Լելո-Ուժեղ Վրաստան» կոալիցիան ստորագրել են համագործակցության հուշագիր 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ։

«Լելո» կուսակցության գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն նշել է, որ «այդ համագործակցությունը հենց այն կարևոր պահանջն է», որն ունեն քաղաքացիները։

Ըստ Կուպրաձեի` իրենք փորձելու են համաձայնության հասնել չեզոք թեկնածուների, նաև մեծամասնական պատգամավորության թեկնածուների կամ ընդհանուր կուսակցական թեկնածուների շուրջ։

Այս փուլում հոկտեմբերի 4-ի Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին մասնակցելու իրենց մտադրությունը հաստատել են «Լելո-Ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։

«Լելո — Ուժեղ Վրաստան»-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու որոշումը կուսակցության պառակտման է տանում. արձագանքներ