Սաակաշվիլին սուտ է որակել բժիշկների օգնությունից հրաժարվելու մասին հայտարարությունը

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին սուտ է որակել այն հայտարարությունը, թե ինքը հրաժարվում է բժիշկների օգնությունից և ԵՄ խորհրդի հետ հանդիպումից:

Սաակաշվիլիի պնդմամբ՝ ինքը երեք շաբաթ է սպասում է ԵՄ խորհրդին, որոնց Վրաստանի կառավարությունը թույլ չի տալիս հանդիպել իր հետ, և ինքը «սովորականի պես» աշխատում է կլինիկայի էնդոկրինոլոգի հետ:

«Այսքան տարի ինձ ուզում են մարդասպանի պիտակ կպցնել… Գիրգվլիանիի գործը սկզբից մինչև վերջ շինծու էր: Ահա թե ինչու են միջազգային հեղինակավոր կազմակերպություններն ինձ համարում քաղբանտարկյալ։ Այս բանդայի շիզոֆրենիան արդեն հասել է իր ամենաբարձր կետին, և չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է, թե ես արդարության չեմ հասնի։

Իմ օրոք վրացական պետական ​​ուժերի ձեռքով միակ սպանվողները հարյուրավոր ռուս ինտերվենցիոնիստներն էին, որոնք հատեցին մեր սահմանը 2008 թվականին: Հենց այս ջարդի մասին է խոսում ռուս վարչապետը (նկատի ունի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին- խմբ.)»,- ասել է Սաակաշվիլին:

Ի դեպ, արձագանքելով Նորվեգիայի կողմից Սաակաշվիլիին մրցանակի շնորհմանը` Ղարիբաշվիլին ասել է, որ «Սաակաշվիլին սպանել է հարյուրավոր մարդկանց, երիտասարդների», և նրան համեմատել է Նորվեգիայում 77 մարդու կյանք խլած և դատապարտված ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հետ։

ԵԽ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեի անդամներն այցելել են Սաակաշվիլիին