Մառնեուլիում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել

Քվեմո Քարթլիի ոստիկանությունը Մառնեուլիում ձերբակալել է 1986 թվականին ծնված Ադրբեջանի քաղաքացի Ռ.Ա.-ին. վերջինիս նկատմամբ հետախուզում էր հայտարարված, հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։

ՆԳՆ-ի տվյալներով՝ ձերբակալված տղամարդու նկատմամբ 2013 թվականից հետախուզում էր հայտարարել Ադրբեջանի Հանրապետությունը՝ կազմակերպված հանցախմբին անդամակցելու և առողջությանը վնաս հասցնելու մեղադրանքով։

Ձերբակալվածը կարտահանձնվի Ադրբեջանին. ՆԳՆ-ն հայտնել է, որ ձերբակալվածի նկատմամբ ներկայումս ընթանում է օրենքով նախատեսված նախնական արտահանձնման ընթացակարգը։