Վրաստանում տեղի կունենա համաշխարհային աստղ, երաժիշտ Քանյե Ուեսթի (Kanye West) համերգը։ Այս տեղեկությունը տարածել են միջոցառման կազմակերպիչները՝ Starring Georgia-ն և Black Sea Arena-ն։
Նրանց փոխանցմամբ՝ Starring Georgia-ի չորրորդ սեզոնի շրջանակներում արտիստը կենդանի շոուով հանդես կգա հունիսի 12-ին «Դինամո Արենա» մարզադաշտում։
Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ տոմսերի նախնական վաճառքը կսկսվի մայիսի 11-ի ժամը 12:00-ին, իսկ տոմսերի ընդհանուր առցանց վաճառքը՝ մայիսի 12-ի ժամը 12:00-ին։
«Հունիսի 12-ին «Դինամո Արենա»-ում ելույթ կունենա Kanye West-ը (YE)` 21-րդ դարի երաժշտության ամենաառանցքային և ազդեցիկ դեմքերից մեկը։ Աստղն արժանացել է 24 «Գրեմմի»-ի, ունի ավելի քան 150 միլիոն վաճառված ալբոմ և համերգային անմոռանալի փորձառություն։
2026 թվականին արտիստը թողարկեց իր նոր՝ «Bully» ալբոմը, որին հաջորդեցին բացառիկ շոուներ։ Դրանց թվում՝ Լոս Անջելեսում երկրագնդի տեսք ունեցող գնդաձև բեմի վրա տեղի ունեցած պերֆորմանսը դարձավ տարվա երաժշտական մշակույթի գլխավոր քննարկվող թեման։ Հենց այս տուրի շրջանակներում YE-ն հունիսի 12-ին ելույթ կունենա «Դինամո Արենա»-ում», — հայտնել են կազմակերպիչները։