Լագոդեխիի Լելիանի գյուղում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երիտասարդ է մահացել։ Վթարը տեղի է ունեցել ուշ գիշերը։ Տեղեկությունը Tabula-ին հայտնել են Ներքին գործերի նախարարությունից։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ մահացածը մոտոցիկլետով երթևեկելիս կորցրել է ղեկի կառավարումը և բախվել էլեկտրական սյանը։
Ըստ Ներքին գործերի նախարարության հաղորդման` միջադեպը հետաքննվում է 276-րդ հոդվածով` երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնների խախտում։