Կեղծ թղթադրամների փոխանակման մեղադրանք օտարերկրացուն

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ՝ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել խոշոր չափի կեղծ փող փոխանակելու համար։

«Քննությունը պարզել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, Աջարիայում փոխանակել է 74 կեղծ 100 դոլարանոց թղթադրամ, որոնց ընդհանուր արժեքը 7400 ԱՄՆ դոլար է։

Քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են», — ասված է  հայտարարության մեջ։

Դեպքի վերաբերյալ քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, որը նախատեսում է յոթից տասը տարի ազատազրկում։