Իագո Խվիչիան`«Գիրչի»-ի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու

Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը Իագո Խվիչիային առաջադրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու 2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում։ Նրան ներկայացրել է իր թիմակից Հերման Սաբոն։

Իագո Խվիչիան նախորդ գումարման 10-րդ խորհրդարանի պատգամավոր էր։

Մի քանի կուսակցություններ արդեն առաջադրել են Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուներ 2025 թվականի առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում.

  • «Վրացական երազանք» — Կախա Կալաձե,
  • «Լելո — Ուժեղ Վրաստան» և «Գախարիա Վրաստանի համար» — Իրակլի Կուպրաձե,
  • «Պահպանողականներ Վրաստանի համար» («Alt-Info») — Զուրա Մախարաձե։

2025 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 4-ին։ Այս ընտրություններին մասնակցելու են երկու խոշոր ընդդիմադիր կուսակցություններ՝ «Լելո — ուժեղ Վրաստան»-ը և «Գախարիան Վրաստանի համար»-ը։ Նրանք նաև ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։