Լավրովը դրական է գնահատել «անցակետերի» ժամանակավոր բացումը

Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նորընտիր դե ֆակտո նախագահ Ալան Գագլոևը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ քննարկվել են երկկողմ կարևոր հարցեր։

Տեղեկության համաձայն՝ քննարկվել են Ժնևի միջազգային քննարկումները, «Ռուսական հատուկ ռազմական գործողությունը Դոնբասի պաշտպանության համար», երկկողմ ինտենսիվ երկխոսության զարգացումը, ռազմատեխնիկական համագործակցությունը, առևտրատնտեսական կապերը, ներդրումները, հումանիտար և մշակութային հարաբերությունները և այլն։

Res լրատվական գործակալության տվյալներով՝ Լավրովը դրական է գնահատել Վրաստանի հետ Ռազդախանի, Ծինագարայի և Պերևի «անցակետերի» համատեղ ժամանակավոր բացումը։

«Մեր հարաբերությունները հիմնված են դաշնակցային, ռազմավարական գործընկերության վրա։ Սա հատկապես կարևոր է այսօրվա համատեքստում, երբ փորձում են փոխել միջազգային իրավիճակը հօգուտ մի խումբ երկրների՝ առաջին հերթին ԱՄՆ-ի։ Արևմուտքը փորձում է հաստատել իր միաբևեռ գերիշխանությունը, ինչը, իմ համոզմամբ, չի հաջողվի», — ասել է Լավրովը։

Նշենք, որ Հարավային Օսիայի դե ֆակտո կառավարության որոշմամբ Ախալգորիի «անցակետերը» վրացական կողմի համար բացվել է միայն հունիսի 13-18-ը։

Կարդացեք նաև՝

Ախալգորիի բնակիչները Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածք անցնելու համար հերթ են կանգնել