37-ամյա Թորնիկե Թոշխուան ձերբակալվել է օգոստոսի 16-ին։ Նա հացադուլ է սկսել 21 օր առաջ, ասել է, որ միայն ջուր է խմում։
Նա և մեկ այլ ցուցարար՝ Մինդիա Շերվաշիձեն, մեղադրվում են նախկին ֆուտբոլիստ և «Վրացական երազանք»-ի ներկայիս ակտիվ կողմնակից Բեքա Գոցիրիձեին ծեծելու համար։
Ընդդիմության ակտիվիստների խոսքով՝ նրանք սադրանքի զոհ են, քանի որ Գոցիրիձեն Ռուսթավելիի վրա ընթացող բողոքի ցույցին գնացել է դանակով և ինքն է բախում հրահրել, որից հետո տեսանյութերում պնդել է, որ իրեն չեն ծեծել, սակայն ոստիկանությունը, այնուամենայնիվ, ձերբակալել է ակտիվիստներին։