Էլենե Խոշտարիան տեղափոխվել է Զահեսի նախնական կալանքի կենտրոն

«Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդներից մեկը՝ Էլենե Խոշտարիան, որ այսօր առավոտյան ձերբակալվել էր իր տան մոտ, տեղափոխվել է Զահեսի նախնական կալանքի կենտրոն։

Քաղաքական գործիչը մինչ այդ ոստիկանական բաժանմունքում էր, որտեղ հավաքվել էին «Փոփոխությունների համար» կոալիցիայի անդամները։

Նշենք, որ սեպտեմբերի 14-ին Էլենե Խոշտարիան Կախա Կալաձեի նախընտրական շտաբի մոտ գտնվող վերջինիս նախընտրական պաստառի վրա գրել էր «ռուսական երազանք»։ Հենց ինքն էլ համապատասխան տեսանյութը տարածել էր սոցիալական ցանցերում և նշել, որ այս կերպ համերաշխություն է հայտնում Մեգի Դիասամիձեին, որը մի քանի օր առաջ ձերբակալվել էր Կախա Կալաձեի նախընտրական պաստառը վնասելու համար։