Վրաստանում երկու երկրաշարժ է եղել

Այսօր՝ փետրվարի 12-ին, Թբիլիսիի ժամանակով 12:07-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուգեթիի մունիցիպալիտետի Գոմի գյուղի մոտ 4.4 մագնիտուդով (ML) և 12։21-ին Գուրիայի Մարզի Բախմարո քաղաքից 5 կմ հեռավորության վրա 3.3 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի կենտրոնը:

Ի դեպ, երեկ՝ փետրվարի 11-ին, Թբիլիսիի ժամանակով 19:33-ին Վրաստանի Գուրիայի մարզի Օզուգեթիի մունիցիպալիտետի մոտ, հանգստյան գոտի համարվող Բախմարո քաղաքից 3-կմ հեռավորության վրա ևս 4.3 մագնիտուդով (ML) երկրաշարժ է տեղի ունեցել։

Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։