Վրաստանում ամենահայտնի անունները

Վրաստանում տղաների ամենահայտնի անունն ավանդաբար մնում է Գիորգին, իսկ աղջիկների ամենահայտնի անունը Նինոն է:

2022 թվականին աղջիկների անունների նորաձևությունը փոխվել է, և Նինո անունը նորածինների լավագույն տասնյակում չի մտել՝ տեղը զիջելով Մարիամին։ Նաև՝ Մարթա, Եվա և Բարբարե անուններն են հայտնվել ամենատարածվածների ցանկում:

Տղաների անունների շարքն ավանդաբար գլխավորում է Գիորգին, իսկ Դեմետրե, Անդրիա և Դանիել անունները գնալով մեծ տարածքում են գրանցում Վրաստանում։

Վերոնշյալ տվյալները Արդարադատության նախարարությունից են։

Նշվում է, որ Վրաստանում տղաների ամենահայտնի անուններն են՝

  • Գիորգի՝ 193 հազար 387,
  • Դավիթ/Դավիթի՝ 68 հազար 67 + 25 հազար 933,
  • Ալեքսանդրա՝ 45 հազար 473,
  • Լուկա՝ 43 հազար 597,
  • Նիկոլոզ՝ 39 հազար 131,
  • Իրակլի՝ 36 հազար 108,
  • Զուրաբ՝ 29 հազար 898,
  • Սաբա՝ 28 հազար 807,
  • Լևան՝ 27 հազար 716։

Վրաստանում աղջիկների ամենահայտնի անուններն են՝

  • Նինո՝ 115 հազար 758,
  • Մարիամ/Մարիամի՝ 70 հազար 889 + 47 հազար 229,
  • Անա՝ 49 հազար 409,
  • Թամար՝ 48 հազար 806,
  • Մայա՝ 47 հազար 044,
  • Նանա՝ 42 հազար 393,
  • Էլենե՝ 38 հազար 619,
  • Նաթիա՝ 38 հազար 334,
  • Մանանա՝ 33 հազար 197։