«Վրացական երազանք»-ի խորհրդարանի փոխնախագահ Թեա Ծուլուկիանին հանդիպում է ունեցել Վրաստանում Չիլիի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էլիզեո Ռոդրիգո Ռուիս Օրտիսի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ խորհրդարանական բարեկամության խմբերի միջև շփումների ակտիվացման միջոցով։
Թեա Ծուլուկիանին շնորհակալություն է հայտնել դեսպանին Վրաստանի տարածքային ամբողջականությանը Չիլիի Հանրապետության անսասան աջակցության համար։ Էլիզեո Ռոդրիգո Ռուիս Օրտիսն ասել է, որ Չիլին ապագայում կշարունակի աջակցել Վրաստանի տարածքային ամբողջականությանը միջազգային ձևաչափերում։