ԿԸՀ-ն հայտարարել հոկտեմբերի 4-ին ընտրության իրավունք ունեցողների թիվը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի տեղական ինքնակառավարման ընտրությունների համար ընտրական վարչությունն ավարտել է միասնական ընտրողների ցուցակի կարգավորման աշխատանքը։ ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 513 հազար 818։ Նույն տվյալներով՝ երկրի մասշտաբով բացվել է 3061 ընտրատեղամաս։

Այս տարի առաջին անգամ ընտրություններին մասնակցելու հնարավորություն է տրվում շուրջ 47 հազար երիտասարդի։ «Շրջիկ արկղ»-ի պահանջով ընտրական վարչությանն է դիմել  60 հազար 754 ընտրող։

Երկրի մասշտաբով բացվելու է 3061 ընտրատեղամաս, որոնցից 2284-ում քվեարկությունը կանցկացվի էլեկտրոնային, իսկ 777-ում՝ ավանդական կարգով։ Դրանց թվում են նաև 10 բացառիկ դեպքերում ստեղծված տեղամասեր, որոնք բացվել են քրեակատարողական հիմնարկներում»։