Օգոստոսին Վրաստան է այցելել ավելի քան 900 հազար միջազգային այցելու

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչությունը հրապարակել է օգոստոս ամսվա վիճակագրական տվյալները։

Գործակալության տվյալներով՝ 2022 թվականի օգոստոսին Վրաստան է այցելել 912 հազար 41 միջազգային այցելու՝ 2021 թվականի օգոստոսի համեմատ ավելանալով 195,5 տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ միջազգային այցելուների թիվը վերականգնվել է 67,1 տոկոսով։

«Զբոսաշրջության վերականգնման դինամիկան զգալիորեն աճել է։ 2022 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստան այցելել է 3 միլիոն 256 հազար 370 միջազգային այցելու, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմում է 208,9 տոկոս։

2019 թվականի առաջին 8 ամսվա տվյալների համեմատ միջազգային այցելությունների վերականգնման ցուցանիշը կազմում է 51,5 տոկոս», — ասված է Զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած տեղեկատվության մեջ։