Ստրասբուրգի դատարանը վարույթ է ընդունել վրաստանյան տուժած լրագրողների և օպերատորների հայցը

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել 2023 թվականին ռուսական օրենքների դեմ բողոքի ցույցերի ժամանակ տուժած լրագրողների և օպերատորների հայցը. այս տեղեկությունը հայտնել է փաստաբան Թորնիկե Միգինեշվիլին։

Միգինեշվիլիի խոսքով՝ գործը շուտով կանցնի տեղեկատվության փոխանակման փուլ, որից հետո կսկսվի բովանդակային քննարկումը։

«Ստրասբուրգի դատարանը ստացել է երկրի համար ևս մեկ կարևոր գործ։

Երկու ամիս առաջ, օմբուդսմենի լրատվամիջոցների իրավունքների պաշտպանության թիմի հետ միասին, մենք Ստրասբուրգ ուղարկեցինք 19 լրագրողների և օպերատորների գործը, որոնք տուժել էին 2023 թվականի գարնանը ռուսական օրենքի առաջին ընդունումից։

Գործի անվանումն է՝ «Կոկաիան և ուրիշներն ընդդեմ Վրաստանի» (Kokaia and Others v. Georgia)։

Լրագրողների անունից մենք վիճարկում ենք երկրում ընթացող անարդյունավետ հետաքննությունը, խոսքի ազատության սահմանափակումները, հավաքների և ցույցերի իրավունքի խախտումները և երկրում իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցների բացակայությունը։

Տեղեկատվության փոխանակման փուլը և, համապատասխանաբար, գործի բովանդակային քննարկումը շուտով կսկսվեն Եվրոպական դատարանում», — գրել է Թորնիկե Միգինեիշվիլին։